Ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը չեղարկել է իր այցը Հայաստան՝ «ֆիզիկական սպառնալիքի պատճառով»

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը ինստագրամում գրառում է կատարել՝ մասնավորապես հայտնելով․

«Ես այժմ Միացյալ Նահանգներում եմ. այստեղ ելույթ ունեցա Վաշինգտոնի երկխոսության ժամանակ։ Պլանավորում էր այստեղից թռչել  Երևան, որտեղ մասնակցելու էի «Խաղաղ կեսօր Ռուսաստանի համար» միջոցառմանը և հանդիպելու էի հակապատերազմական համայնքի հետ։ Վաշինգտոնում ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին։ Ես չեմ կարող բացահայտել մանրամասները, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է: Ցավոք, ես չեմ կարող անտեսել այս տեղեկությունը և ստիպված եմ հետևել անվտանգության կանոնակարգերին»։

Գրառմանը կից Իլյա Յաշինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոճով նկարահանված տեսանյութ է հրապարակել, որտեղ Զեմֆիրայի «Прости меня моя любовь» երգի ներքո «կոտրված սրտիկ» է ցույց տալիս։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչը սոցցանցերում հայտնել էր․ «Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանում քվեարկություն է: Այդ օրը ես կլինեմ Երեւանում եւ ժամը 12:00-ին կմոտենամ ընտրական տեղամասին՝ ՌԴ դեսպանատանը: Մենք միասին հակապատերազմական մեծ հերթ կկազմենք՝ ցույց տալու համար մեր անհամաձայնությունը պատերազմի եւ բռնապետությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment