Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել

Սամարղանդում ընթացող շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները հաղթել են իրենց բոլոր մրցակից թիմերին։

Երրորդ տուրում մեր տղաները 2,5։1,5 հաշվով առավելության են հասել Շվեդիայի նկատմամբ։ Երրորդ խաղատախտակի առջեւ հաղթական միավորը բերել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

Գերազանց հանդիպում են անցկացրել մեր աղջիկները՝ 4։0 հաշվով ջախջախելով խորվաթուհիներին։ Հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Սուսաննա Գաբոյանը։

Հայաստանի երկու հավաքականներն էլ մրցաշարային աղյուսակում ընթանում են լավագույն 10-յակում։

Այսօր 4-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը եւ Գաբրիել Սարգսյանը խաղալու են Արգենտինայի քառյակի, իսկ աղջիկները նույն կազմով՝ Ղազախստանի դեմ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment