Գալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները (PAN.am)

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին․ հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սահմանադրական բարեփոխումները, Իրավահավասարության մասին օրենքը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, ընտանեկան բռնության դեմ պայքարը, արդարադատության ոլորտի թվայնացումը, քրեակատարողական համակարգի զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը նշված ուղղություններով։

Ավելի վաղ արդարադատության նախարարությունը հերքել էր նոր Սահմանադրության նախագծի հրապարակման լուրերը:

Leave a comment