Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը հաղթանակով են մեկնարկել Հայաստանի չորս ներկայացուցիչներ:

Արթուր Բազեյանը (60 կգ) ուժեղ է գտնվել հույն Պլեաս Գեորգիոսից, Արթուր Սահակյանը (65 կգ) հաղթել է իտալացի մրցակցի, Մարատ Միքայելյանը (75 կգ) պարտության է մատնել պորտուգալացի բռնցքամարտիկի, իսկ Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) առավելության է հասել թուրք Սուլթան Օսմանլիի նկատմամբ:

Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) պարտվել է ու դուրս մնացել պայքարից:

Ավելի վաղ ԵԱ-ում հաղթանակով էին մեկնարկել նաև Էլիդա Քոչարյանը (65 կգ) Ժիրայր Սարգսյանը (55 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ), իսկ Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) պարտվել էր:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ):

Դավիթ Եղիազարյան

Leave a comment