ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին (PAN.am)

ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կլինի Ստրասբուրգում՝ մասնակցելու ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասին։

Պատվիրակությունը կգլխավորի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ֆրանսիա են գործուղվելու նաև ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Նարեկ Կարապետյանը, Արման Եղոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Լևոն Քոչարյանը, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը։

Համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Leave a comment