«Հաղթանակ» դաշինքի 6 անդամների նկատմամբ կիրառվել է տնային կալանք և այլ խափանման միջոցներ

https://arm.sputniknews.ru/20260212/haghtanak-dashinqi-6-andamneri-nkatmamb-kirarvel-e-tnajin-kalanq-ev-ajl-khapanman-mijvocner-98721483.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վաղարշապատ, կալանք, տնային կալանք, ընդդիմություն, տիմ ընտրություններ

վաղարշապատ, կալանք, տնային կալանք, ընդդիմություն, տիմ ընտրություններ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ 6 անձ ձերբակալվել էր՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Վաղարշապատում ձերբակալված «Հաղթանակ» դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայալելու արգելքը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ–ից։
«Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ փետրվարի 11–ին վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ:

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: 6 անձ ձերբակալվել էր՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:

Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից 3–ն ապահովեցին անցողիկ շեմը («Քաղաքացիական պայմանագիր», «Հաղթանակ» դաշինք, «Մայր Հայաստան»)։

Leave a comment