Դրոշը տանում ենք մի տեղ տնկում ենք, ասում ենք՝ էս ինչ լավ գործ արեցինք, հետո այդ դրոշը կմաշվի,  կճղվի,  կքրքրվի, ոչ մեկի հոգսը չէ. Փաշինյան

Դրոշը տանում ենք մի տեղ տնկում ենք, ասում ենք՝ էս ինչ լավ գործ արեցինք, հետո այդ դրոշը կմաշվի,  կճղվի,  կքրքրվի, ոչ մեկի հոգսը չէ. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ պետական կառավարման համակարգում դրոշի  հետ ես վերաբերմունքի առերեսվեցի,  ինձ համար զարմանալի էր, որ իմ ռեակցիան զարմանալի էր  շատերի համար:  Երբ  պետական կառավարման մարմնում գետնին գցած դրոշ տեսա , դրա հետ կապված շատ խիստ որոշումներ կայացրի  և պարզվեց, որ  այդ որոշման հետ կապված  կարծիքն այդքան էլ միանաշանակ չէ , արժեր այդպես անել, թե չարժեր»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշելով 7 տարվա վաղեմությա  դեպքը:  

Նա նշեց, որ հիմա նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում են փոփոխություններ արել պետական դրոշի հետ կապված վարվեցողության  կանոնները խախտելու համար.« Միայն  դրոշի դեպքում չի այդպես, ամեն ինչի դեպքում է, որ դրոշը տանում ենք մի տեղ տնկում ենք, ասում ենք՝ էս ինչ լավ գործ արեցինք, հետո այդ դրոշը կմաշվի,  կճղվի,  կքրքրվի, ոչ մեկի հոգսը չէ դա: Ցանկացած բան սպասարկում է պահանջում, որ մի բան ինչ-որ ետղ դրեցիր դա վերջը չի, սկիզբն է»:  

 

 

 

Leave a comment