Մահացել է ֆուտբոլի Եվրոպայի 1968 թվականի չեմպիոն Սանդրո Մացցոլան

Միլանի «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սանդրո Մացցոլան է մահացել 83 տարեկան հասակում. այս մասին հայտնել է միլանյան ակումբը։

Նախկին ֆուտբոլիստի մահվան պատճառը չի նշվել։

Մացցոլան իր ողջ ակումբային կարիերան անցկացրել է «Ինտերում»՝ նվաճելով Իտալիայի առաջնության 4 տիտղոս, Եվրոպական 2 գավաթի և Միջմայրցամաքային 2 գավաթ։

Սանդրո Մացցոլան Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 70 հանդիպում և խփել 22 գոլ, դարձել է Եվրոպայի 1968 թվականի չեմպիոն և 1970 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Leave a comment