«Ուժեղ Հայաստան»-ն Անկախության օրվա պարգևավճարները կուղղի Տիգրանաշենի բնակիչներին

Հասարակություն

«Ուժեղ Հայաստան»-ն Անկախության օրվա պարգևավճարները կուղղի Տիգրանաշենի բնակիչներին

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար` հանուն ուժեղ Հայաստանի: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում: Զարգացում, ո´չ թե հանձնում»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի անդամները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։ 

Leave a comment