22:00 18.09.2026 (Թարմացված է: 22:53 18.09.2026)
Բաժանորդագրվել
Պատգամավորներին և աշխատակազմի անդամներին տրվող պարգևատրման չափը չի նշվում։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։
Այս մասին նշվում է Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի սեպտեմբերի 18-ի կարգադրության մեջ։
Պարգևատրման չափը չի նշվում։