Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները

2026 թվականի հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին և 20-ին՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները․ Այս մասին տեղեկացնում են ՄՔԾ-ից։

📍 Դիլիջանի բաժին
📍 Իջևանի բաժին
📍 Եղեգնաձորի բաժին
📍 Վայքի բաժին
📍 Մեղրիի բաժին
📍 Գորիսի բաժին
📍 Գյումրի 1 բաժին
📍 Արթիկի բաժին
📍 Հրազդանի բաժին
📍 Կոտայքի բաժին
📍 Աշտարակի բաժին
📍 Տաշիրի բաժին
📍 Վանաձոր 3 բաժին
📍 Մարտունու բաժին
📍 Գավառի բաժին
📍 Արմավիրի բաժին
📍 Բաղրամյանի բաժին
📍 Վաղարշապատի բաժին

«Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։

Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել elections.mia.gov.am կայք և ընտրել «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։

Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment