Թրամփը հայտարարել է, որ հութիները ցանկանում են գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ԱՄՆ նախագահը մերժել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի՝ Եմենում հութիներին հարվածներ հասցնելու խնդրանքը:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-նբանակցություններ է վարում հութիների հետ, նրանք գործարք են ուզում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք նաևբանակցություններ ենք վարում հութիների հետ, ևնրանք ուզում են հասկանալ, թե արդյոք մենք կարող ենք գործարք կնքել», – ասել է ԹրամփըNewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից X սոցցանցում հատվածներ է հրապարակել այդ լրատվամիջոցի լրագրող Ռոբերտ Շերմանը:

Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի՝ Եմենում հութիներին հարվածներ հասցնելու խնդրանքը: Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուղիղ կապ է ստեղծել հութիների հետ Կարմիր ծովի շրջանում նրանց առաջխաղացման ֆոնին:

Եմենում իրավիճակը սրվել էր հուլիսի կեսերին, երբ կառավարամետ զորքերը հարված էին հասցրել Սանայի օդանավակայանին այն պահին, երբ այնտեղ վայրէջք էր կատարում հութիների պատվիրակներով իրանական ինքնաթիռը: Հութիները այդ գործողության կատարման մեջ մեղադրել էին Սաուդյան Արաբիային և պատերազմ հայտարարել տվյալ երկրին մինչև իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակման վերացումը: Վերջին շաբաթվա ընթացքում հութիները զգալի առաջընթաց են գրանցել Եմենի հարավ-արևմուտքում և արևմուտքում՝ գրավելով Կարմիր ծովի ափերը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող բնակավայրերը, ներառյալ կարևոր էլ Մոհու նավահանգիստը:

Leave a comment