Աջափնյակում ընթացիկ տարում կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք

Աջափնյակում ընթացիկ տարում ընդհանուր առմամբ կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք: Իրականացված ու նախատեսվող աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նախագծերի շրջանակում բակային տարածքներում հարմարավետ միջավայրի ապահովմանը զուգահեռ՝ խաղահրապարակներ, զրուցատաղավարներ, նստարաններ, կառուցվում են նաև ֆուտբոլի խաղադաշտեր:

Ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակերը մաքրվում ու հանձնվում են բնակիչների տնօրինմանը: Ֆիզիկայի բանավանի նախկին այգու տարածքը ևս, որը դարձել էր աղբավայր, վերադարձվել է երևանցիներին` որպես հանգստի նոր գոտի։

Տարեկան ծրագրերով վարչական շրջանում իրականացվում են նաև մայթերի բարեկարգման աշխատանքներ:

Շինարարների փողոցում ապամոնտաժվում են ապօրինի շինությունները, դրանց փոխարեն կձևավորվեն կանաչ գոտիներ ու կկառուցվեն մայթեր:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment