Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի մի խումբ գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ճյուղերում։
Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձևավորվող հնարավորություններին։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացման մասին՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ կատարվում է ամենօրյա աշխատանք։
Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, առևտրատնտեսական համագործակցությանը և մեր երկրից արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին։ Վարչապետն այդ առումով կարևորել է ԵՄ-ի կողմից ցուցաբերվող շարունակական օժանդակությունը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին։
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: