«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերաձևակերպման փուլ են անցնում, ինչը բավականին բարդ է, որովհետև հաճախ, կարող է, նույն լեզվով չխոսենք։ Բայց շատ կարևոր է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մեր քաղաքական կամքը»,- «Ա1+»-ի հետ զրուցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա լարվածությանը։
Պատգամավորը չցանկացավ քննարկել հարցը, թե ՌԴ-ն որքան կարող է թանկացնել ՀՀ-ին մատակարարվող գազը։ Ասաց՝ երբ խոսում ենք միայն գազի գնից, նշանակում է՝ անտեսում ենք հարաբերությունների մյուս շերտերը։ Ընդամենը հավելեց, թե իրենց իշխանությունները դիվերսիֆիկացնում են թե՛ անվտանգային հնարավորությունները, թե՛ տնտեսական կապերը և թե՛ արտաքին հարաբերությունները։ Եվ որ պետք չէ ելնել այն կանխավարկածից, թե ամեն ինչ վատ է լինելու։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդմանը, թե Հայաստանը պետք է հանրաքվեի միջոցով որոշի՝ Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ-ի անդամ է ցանկանում լինել, Ծովինար Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցը մեր ժողովրդի հետ մեր ներքին խոսակցությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: