Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:
«Կենտրոնի տնօրեն Տոբիաս Մելցը վարչապետին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, ջրածնային տեխնոլոգիաների ոլորտում զարգացումները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրածնային տեխնոլոգիաների անվտանգ կիրառմանը, փորձարկումներին, մոդելավորմանը,, սենսորային տեխնոլոգիաներին, թվային մոդելներին և այլն:
Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում համագործակցության հնարավորություններին»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան