https://arm.sputniknews.ru/20260212/arevmutqy-pvordzum-e-amrapndel-ir-azdecutjuny-haravajin-kvovkasum-serdjukvov-98720142.html
Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. Սերդյուկով
Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. Սերդյուկով
Sputnik Արմենիա
Տարածաշրջանում պահպանվող անկայունության որոշիչ գործոնը Արևմուտքի գործողություններն են։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T11:56+0400
2026-02-12T11:56+0400
2026-02-12T11:56+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
անդրեյ սերդյուկով
հարավային կովկաս
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98718534_0:0:1200:675_1920x0_80_0_0_c69987cc28b8b5ab32b7224bde8ac2f9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։Սերդյուկովը նշել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է անկանխատեսելի։ Արևմտյան երկրները ձգտում են երկարաձգել ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Եվրոպայի ակտիվ ռազմականացում է տեղի ունենում։«2025 թվականը բնութագրվում էր աշխարհաքաղաքական լարվածությամբ և ՀԱՊԿ տարածաշրջաններում իրավիճակի սրմամբ՝ կապված ՀԱՊԿ երկրներին անկայունության գոտիների մոտեցմամբ», – ասել է նա։2026 թվականին Ռուսաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում։ Ընթացիկ տարվա հաստատված ծրագրի համաձայն` նախատեսվում է անցկացնել 60 համատեղ և օպերատիվ պատրաստության միջոցառում, այդ թվում՝ 8 հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժություններ։
հարավային կովկաս
արևմուտք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98718534_123:0:1023:675_1920x0_80_0_0_4477b251c97a95fb14462c88f8fd0999.jpg.webp
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անդրեյ սերդյուկով, հարավային կովկաս, արևմուտք
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անդրեյ սերդյուկով, հարավային կովկաս, արևմուտք
Տարածաշրջանում պահպանվող անկայունության որոշիչ գործոնը Արևմուտքի գործողություններն են։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Առանձնակի մտահոգություն է առաջացնում Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ։ Դրան զգալիորեն նպաստում են Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու արևմտյան երկրների փորձերը», – նշել է նա։
Սերդյուկովը նշել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է անկանխատեսելի։ Արևմտյան երկրները ձգտում են երկարաձգել ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Եվրոպայի ակտիվ ռազմականացում է տեղի ունենում։
«2025 թվականը բնութագրվում էր աշխարհաքաղաքական լարվածությամբ և ՀԱՊԿ տարածաշրջաններում իրավիճակի սրմամբ՝ կապված ՀԱՊԿ երկրներին անկայունության գոտիների մոտեցմամբ», – ասել է նա։
«Արագացված տեմպերով շարունակվում է Եվրոպայի ռազմականացումը, որը ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստմանը։ Այդ նպատակով ակտիվորեն ընդլայնվում է կոալիցիոն զորքերի ներկայությունը ՀԱՊԿ երկրների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև իրականացվում տարածքների օպերատիվ կահավորում և համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործում», – հայտարարել է ՀԱՊԿ շտաբի պետը։
2026 թվականին Ռուսաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում։ Ընթացիկ տարվա հաստատված ծրագրի համաձայն` նախատեսվում է անցկացնել 60 համատեղ և օպերատիվ պատրաստության միջոցառում, այդ թվում՝ 8 հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժություններ։