https://arm.sputniknews.ru/20260918/gagik-khachatrjanin-shtapognutjan-meqenajvov-taran-dataranic-nistery-kanckacven-aranc-nra–107014518.html
Գագիկ Խաչատրյանին շտապօգնության մեքենայով տարան դատարանից. նիստերը կանցկացվեն առանց նրա
Գագիկ Խաչատրյանին շտապօգնության մեքենայով տարան դատարանից. նիստերը կանցկացվեն առանց նրա
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` պետական մարմինները թույլ չեն տալիս Գագիկ Խաչատրյանին բուժում ստանալ։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T19:08+0400
2026-09-18T19:08+0400
2026-09-18T19:08+0400
տեսանյութեր
տեսանյութ
գագիկ խաչատրյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
դատարան
դատ
երեմ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107011584_11:0:1271:709_1920x0_80_0_0_7cfea2a0e4d0357b100e94bbf0040ba6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դատական նիստն ավարտվեց։ Խաչատրյանին դատարանից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին։Նշենք, որ դատական նիստի ընթացքում Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել էր։«Մի հատ շաքարս չափեք, լավ չեմ զգում»,- ասաց Խաչատրյանը:Դատարանը որոշում կայացրեց նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը։Սակայն նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենք ստիպված են նման միջնորդություն ներկայացրել։Նշենք, որ այսօր պաշտպանական կողմը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց դեռ չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։ Նշել էին նաև, որ Խաչատրյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրան վիրահատած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր Նիլս Հանսեն Ալգենշտետը, սակայն նրան թույլ չեն տվել զզնել Գագիկ Խաչատրյանին։Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքումօգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։
2026
Լուրեր
am_HY
Карета “скорой” увезла Гагика Хачатряна
Sputnik Արմենիա
Карета “скорой” увезла Гагика Хачатряна
2026-09-18T19:08+0400
true
PT0M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107011584_168:0:1113:709_1920x0_80_0_0_105829fb7127e16dcdfac6ae76fc8ff0.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, գագիկ խաչատրյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), դատարան, դատ, երեմ սարգսյան, видео
տեսանյութեր, տեսանյութ, գագիկ խաչատրյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), դատարան, դատ, երեմ սարգսյան, видео
Փաստաբանի խոսքով` պետական մարմինները թույլ չեն տալիս Գագիկ Խաչատրյանին բուժում ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դատական նիստն ավարտվեց։ Խաչատրյանին դատարանից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին։
Նշենք, որ դատական նիստի ընթացքում Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել էր։
«Մի հատ շաքարս չափեք, լավ չեմ զգում»,- ասաց Խաչատրյանը:
Դատարանը որոշում կայացրեց նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը։
Սակայն նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենք ստիպված են նման միջնորդություն ներկայացրել։
«Գագիկ Խաչատրյանի կարծիքով՝ պետք է, և ինքը ցանկանում է մասնակցել դատական նիստերին, երբ բժշկական օգնություն ստանա ու վիճակը բարելավվի։ Բայց մի կողմից պետական մարմինները թույլ չեն տալիս, որ նա բուժում ստանա, ու ցավերով բերում են, մյուս կողմից՝ ցավերով ստիպում են, որ նա հրաժարվի մասնակցությունից և պաշտպանության իրավունքից զրկվի»,– ասաց Սարգսյանը։
Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։