Anthropic-ը գաղտնի կենսաբանական լաբորատորիա է բացել․ Reuters-ի բացահայտումը

Արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ Anthropic-ը, լաբորատորիա է հիմնել Սան Ֆրանցիսկոյում՝ ընդլայնելով իր գործունեությունը կենսաբանության և դեղագործության ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այս քայլով ստարտափը դուրս է գալիս համակարգչային մոդելավորման շրջանակներից և անցնում իրական ֆիզիկական հետազոտությունների իրականացմանը։  

Reuters-ի հետ զրույցում Anthropic-ի կենսագիտության ուղղության ղեկավար Էրիկ Կաուդերեր-Աբրամսը հաստատել է լաբորատորիայի առկայությունը։ Նրա խոսքով՝ կենսաբանության ոլորտում ցանկացած տեսական թեզի վերջնական ստուգումը պահանջում է իրական լաբորատոր աշխատանք, ինչն էլ ընկերությունն իրականացնում է ինչպես սեփական ուժերով, այնպես էլ արտաքին գործընկերների հետ համատեղ։  

Ակնկալվում է, որ Claude արհեստական բանականությունը կկարողանա ղեկավարել ռոբոտացված համակարգերը՝ նվազագույն մարդկային միջամտությամբ գիտական փորձարկումներ անցկացնելու համար։ Ընկերության նպատակն է արագացնել հազվադեպ հանդիպող և դժվար բուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցների մշակումը։  

Այնուամենայնիվ, նախագիծն իրականացվում է արհեստական բանականության հնարավոր ռիսկերի վերաբերյալ քննարկումների ֆոնին։ Anthropic-ի ներկայացուցիչները շեշտում են, որ անվտանգության ապահովման նպատակով մարդկային վերահսկողությունը մնում է պարտադիր պայման։ Ֆարմացևտիկ ընկերությունների հետ մրցակցությունից խուսափելու համար ստարտափը ներկայումս չի նախատեսում կլինիկական փորձարկումներ իրականացնել։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment