Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է իր գործունեությունը ուրբաթ օրը. այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Սանկտ Պետերբուրգի ներկայացուցչությունից։
«Սեպտեմբերի 18-ը Գերմանիայի գլխավոր հյուպատոսության գործունեության դադարեցման պաշտոնական ամսաթիվն է։ Հյուպատոսության աշխատակիցներն ազատել են Ֆուրշտատսկայա փողոցի 39 հասցեում գտնվող շենքը»,- նշել են գերատեսչությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան որոշել է հետ կանչել իր համաձայնությունը Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության և Ռուսաստանում Գյոթեի ինստիտուտի կենտրոնների գործունեության վերաբերյալ։
Նշվում է, որ այս քայլը պատասխան էր Բեռլինի ոչ բարեկամական գործողություններին, որոնք ներառում էին Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Գերմանիայի մայրաքաղաքում Գիտության և «Ռուսական տան» փակումը։