Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը․ նա օրերս հաղթել էր դատը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը, որը պնդում էր, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, տղամարդ է, մահացել է քաղցկեղից։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է նրա գործընկեր Քսավիե Պուսարը։

«Խոր ցավով տեղեկացանք Նատաշա Ռեյի մահվան մասին. նա մահացել է սեպտեմբերի 13-ին Սենտ քաղաքում՝ քաղցկեղի հետևանքով»,- գրել է լրագրողը։

Սեպտեմբերի 13-ին հաղորդվել էր, որ Ռեյը հաղթել է Փարիզի վերաքննիչ դատարանում Մակրոնի կնոջն առնչվող զրպարտության գործով։

2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին 13 500 եվրոյի չափով տուգանքի էր ենթարկել զրպարտության համար՝ այն բանից հետո, երբ վերջինս իր հրապարակումներում պնդել էր, թե Բրիջիտ Մակրոնը ծնվել է որպես տղամարդ. սակայն 2025 թվականի հուլիսին Փարիզի վերաքննիչ դատարանն արդարացրել է լրագրողին։

Leave a comment