ԱՄՆ-ն քննարկում է Եվրոպայից իր 25 հազար զինծառայողներին դուրս բերելու հարցը

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ՖԲ էջից.

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը քննարկում է Եվրոպայից շուրջ 25 հազար ամերիկացի զինծառայողի դուրսբերման հնարավորությունը, ինչը կազմում է այնտեղ տեղակայված ուժերի մոտ մեկ երրորդը, հայտնում է NBC News-ը։

Քննարկվում է նաև ավելի մեծ կրճատման տարբերակ՝ Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը հասցնելով մոտ 40 հազար զինծառայողի։ Հնարավոր կրճատումները կարող են վերաբերել հատկապես Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում տեղակայված ուժերին, ինչպես նաև ինքնաթիռներին, նավերին և սպառազինությանը։

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը պետք է ներկայացնի իր վերլուծությունը, իսկ վերջնական առաջարկները սպասվում են մինչև նոյեմբերի 6-ը։ Դրանից հետո դրանք կարող են ներկայացվել նախագահ Դոնալդ Թրամփին։

Կարդացեք նաև

Այս պահին վերջնական որոշում դեռ ընդունված չէ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment