Միկոյան․ Ռոբերտ Քոչարյանը գործող իշխանության հետ գործարքի չի գնացել և չի գնա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ գործարքի չի գնա ՀՀ իշխանությունների հետ։ Այս մասին «Մարտի 1-ի» գործով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Սա նախագահի 4-րդ կալանքն է։ Սա էլ վառ ապացույցն է, որ սրանց հետ որևէ գործարքի չի գնա։ Արդեն կալանավորված եղել է ամիսներ շարունակ, նույնիսկ 1 տարուց ավելի։ Ամսվա, օրվա հաշվարկներից նախագահը չի ընկճվում։ Լինելու է պայքար, չնայած, որ դժվար է՝ մեկ ընտանիքից 2 անձ արդեն կալանքի տակ է, «ստալինյան» ոճի մեջ է։ Հատուկ տրագիկ բան չկա, տրագիկ բաներ պետության հետ են տեղի ունենում։ Նստացրե՞լ ես Քոչարյանին` դինջացի, արդեն ԱԱԾ պադվալում է, անցի գործերիդ, բազմաթիվ խնդիրներ կան երկրում»,- ասաց Միկոյանը։

Նա պնդեց՝ եթե որևէ փոխզիջում եղած լիներ, ապա արդեն 4-րդ կալանքը չէր լինի նրա նկատմամբ կիրառված։

Sputnik Արմենիա

Leave a comment