Հայաստանի հավաքականը մասնակցել է Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լրագրողների երկրորդ առաջնությանը:
11 թիմերի պայքարում հայ լրագրողները զբաղեցրել են 5-րդ տեղը՝ վաստակելով 17 միավոր, հաղորդում է Հայաստանի լրագրողների հավաքականի մամուլի ծառայությունը:
Հայաստանի թիմը հաղթել է Լիտվայի, Լատվիայի, Ավստրիայի, Բելառուսի, Կիպրոսի և Ռումինիայի թիմերին, պարտվել է Ուկրաինային, Չեխիային, Հունաստանին ու Հունգարիային։
27 միավորով չեմպիոն է դարձել Ուկրաինայի թիմը, երկրորդ տեղը գրավել է Հունգարիան, երրորդը Բելառուսն էր։
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողների հավաքականը Եվրոպայի առաջին առաջնության չեմպիոնն է: