NBA-ի նախկին բասկետբոլիստը կյանքից հեռացել է 43 տարեկանում

43 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան «Նյու Յորք Նիքսի» ու «Չիկագո Բուլզի» նախկին բասկետբոլիստ Մայքլ Սուիթնին, հաղորդում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մամուլի ծառայությունը։

Մահվան պատճառները չեն նշվում:

Մայքլ Սուիթնին «Նյու Յորք Նիքսում» խաղացել է 2003-2005 թվականներին, իսկ «Չիկագո Բուլզում»՝  2005-2007 թվականներին։ NBA-ում ամերիկացի կենտրոնականն անցկացրել է 233 հանդիպում, միջին արդյունավետությունը կազմել է 6,5 միավոր ու 4,5 ռեբաունդ:

NBA-ից հեռանալուց հետո Մայքլ Սուիթնին խաղացել է այլ երկրներում, իսկ կարիերան 2017 թվականին ավարտել է Ուրուգվայում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment