Արմեն Սարգսյանը Նորին Մեծություն Թագավորի հրավերով մասնակցել է ԱԲ զարգացմանը նվիրված քննարկմանը
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Շոտլանդիայում գտնվող «Դամֆրիս Հաուս»-ում (Dumfries House) Նորին Մեծություն Թագավորի հրավերով մասնակցել է արհեստական բանականության զարգացմանը նվիրված կարևոր և բովանդակային քննարկմանը։
Հանդիպումը համախմբել էր տեխնոլոգիական ոլորտի աշխարհի ամենաառաջադեմ ընկերությունների և պետական կառույցների ղեկավարների, արհեստական բանականության ոլորտի առաջատար մասնագետների:
Քննարկման առանցքում էին այն հիմնարար սկզբունքները, որոնք պետք է ուղղորդեն արհեստական բանականության զարգացումը հետագա տարիներին, և այն ուղիները, որոնց միջոցով հնարավոր է ապահովել նոր տեխնոլոգիաների պատասխանատու զարգացումն ու կիրառումը: