Բոլոր միջոցառումներում որտեղ պետք է հնչի օրհներգը, այն պետք է հնչի կենդանի կատարմամբ․ Փաշինյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

վ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան օրենսդրական նախագիծ է ներկայացրել։

«Ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս՝ երբ խոսում ենք արարողակարգային միջոցառումների ժամանակ, պետք է ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որ կարող է լինել նվագախմբային, նվագախմբային ու երգչախմբային կամ երգչախմբային տարբերակով», – հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նաև նշել է, որ օրենքը սահմանում է՝ ուսումնական հաստատություններում շաբաթվա սկզբում օրհներգը պետք է հնչի. «Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ։ Այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որ օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, որոնք ներգրավված են, և սա ունի շատ կոնկրետ նպատակ», -ասել է նա։

Ըստ Անդրեասյանի՝ սա պետության գիտակցման ու պետականության ամրապնդման շատ կարևոր ուղենիշ է։ Անդրեասյանը նաև ասել է, որ օրհներգի ունկնդրումն ու ձայնակցումը պետք է լինի հանդիսավոր՝ աջ ձեռքը կրծքին դրած։

«Բոլոր միջոցառումներում որտեղ պետք է հնչի օրհներգը, այն պետք է հնչի կենդանի կատարմամբ, սա նշանակում է մեր մի շարք գերատեսչություններ նվագախմբեր, երգչախմբեր, իսկ նրանք ովքեր չունեն թող հրավիրեն, որ նրանք կատարեն օրհներգը»,- ասաց վարչապետը

Leave a comment