Էփշտեյնի հետ նմանությունը «մղձավանջ» է դարձրել Թուրքիայի բնակչի կյանքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի բնակիչ Ռիֆաթ Օզդեմիրը, որը խնդիրների մեջ է հայտնվել իր հայրենիքում՝ ամերիկացի վիճահարույց ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր նմանության պատճառով, «РИА Новости»-ին ասել է, որ չեղարկել է արտասահման մեկնելու իր ծրագրերը՝ ստեղծված իրավիճակի պատճառով։

Ավելի վաղ Օզդեմիրը տեղական լրատվամիջոցներին հայտնել էր, որ փողոցում մարդիկ նրան անբարյացակամ հայացքներով են նայում, և իր կյանքը վերածվել է «մղձավանջի»։

«Ես պլանավորում էի մեկնել արտասահման, բայց հիմա իմ բոլոր ծրագրերը չեղարկվել են Էփշտեյնի հետ կապված այս իրավիճակի պատճառով։ Այստեղ՝ Թուրքիայում, ես կարող եմ գոնե արդարանալ, եթե մարդիկ ինձ շփոթում են այս չարագործի հետ, բայց արտասահմանում ես կարող եմ հանդիպել մարդկանց, որոնք խորապես ազդված են այս պատմությունից և կարող են ցանկանալ հարձակվել ինձ վրա։ Ինչպե՞ս կարող եմ նրանց բացատրել, որ ես նա չեմ», – գործակալությանը ասել է Օզդեմիրը։

Leave a comment