ՍԱՏՄ-ն անհապաղ վերահսկողություն է իրականացրել սոցիալական ցանցերում տարածված՝ վաճառվող սննդամթերքի վրա միջատասպան նյութ կիրառելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա։
Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը տեղում վերցրել է նմուշներ և տվել լաբորատոր փորձաքննության, ասվում է հաղորդագրության մեջ:
«Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է անհապաղ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության»,-սված է հաղորդագրության մեջ: