Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի՝ Իրաքի Քրդստանի ինքնավար շրջանում տեղակայված ուժերը սկսել են ՀՕՊ համակարգերի ապամոնտաժումը՝ կապված Իրաքի տարածքից միջազգային կոալիցիայի զորքերի վերջնական դուրսբերման հետ, որը նախատեսված է սեպտեմբերի վերջին։
Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Ինչպես նշում են նույն աղբյուրները, միջազգային կոալիցիան ամեն օր Իրաքի տարածքից դուրս է բերում ռազմական տեխնիկայի առնվազն մեկ շարասյուն:
Հունվարի վերջին հայտարարվեց, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան դուրս է բերել բոլոր ստորաբաժանումներն ու ռազմական խորհրդատուներին դաշնային Իրաքի տարածքում գտնվող բազաներից, բացառությամբ Իրաքյան Քրդստանից: