Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով, որում նշված է.


«Հարգելի պարոն Խանդիկյան,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ։


Տասնամյակներ շարունակ Ձեր ստեղծագործական գործունեությունը կապել եք թատրոնի հետ՝ որպես դերասան, բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար՝ մեծ ներդրում ունենալով հայ թատերարվեստի զարգացման գործում։


Ձեր ստեղծագործական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ թատերական բեմադրություններով, որոնք առանձնացել են Ձեր գործունեությանը բնորոշ յուրահատուկ ճաշակով:


«Ռոմեո և Ջուլիետ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», «Մակբեթ»,«Փարիզյան դատավճիռ», «Անվերջ վերադարձ», «Հուլիոս Կեսար» և Ձեր մյուս բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը:


Հարգելի պարոն Խանդիկյան, ևս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ»:

Դիտումների քանակ28

Leave a comment