Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» մյուս մրցակիցները արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի հիմնական փուլում կայացել են առաջին տուրի հանդիպումները:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մեկնարկել էր չեխական «Սպարտա Պրահայի» դեմ տնային խաղով և պարտվել 1:4 հաշվով։

Երևանյան ակումբի առաջիկա մրցակիցներից իտալական «Միլանը» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվել է Լիսաբոնի «Բենֆիկային», լեհական «Յագելոնիան» 1:2 հաշվով պարտություն է կրել հունական «Օլիմպիակոսից», սլովենական «Ցելյեն» 0:2 հաշվով զիջել է Լևերկուզենի «Բայերին», նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենը» 5 անպատասխան գոլ է բաց թողել Թուրինի «Յուվենտուսից», ավստրիական «Զալցբուրգը» նվազագույն հաշվով հաղթել է բուլղարական «Լևսկիին», պորտուգալական «Տորենսեն» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել նորվեգական «Լիլստրյոմի» նկատմամբ, իսկ նիդերլանդական «ԱԶ Ալկմարը» 0:1 հաշվով պարտվել է անգլիական «Սանդերլենդին»:

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով «Յագելոնիային»:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment