Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի 9-րդ գումարման պատգամավորների ընտրությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը։
Երեք օրվա ընթացքում տարբեր մարզերում ընտրատեղամասերը բաց կլինեն տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:00-ից մինչև երեկոյան 8:00-ն։ Առաջին տեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում՝ հինգշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին։
Պետական դումայի ընտրություններին առաջին անգամ մասնակցում են ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները։