Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է, ինչ օգտագործում է հրապարակային խոսքի առիթները, Հայաստանին սփյուռքի ցուցաբերած աջակցությունն արժեզրկելու համար, որակելով կամ «սեքընդ հենդ», կամ «պատառոտված հագուստ»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, դա է եղել Հայաստանին սփյուռքի աջակցությունը, մինչդեռ իրենք ուզում են, որ Հայաստան–Սփյուռք հարաբերությունը արտահայտվի զարգացման տնտեսական եւ կրթական ծրագրերով։ Փաստորեն, Քըրք Քըրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Վաչե Մանուկյանը, Ալեք Մանուկյանը,