ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ «G Class invest» անվամբ (www.gcard.am, www.gclass.am) ներկայացող «ՋԱՎԱ ԹԻՄ» ՍՊԸ-ն հանդես է գալիս «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված արժեթղթերի ձեռքբերման հրապարակային առաջարկով:
Տեղեկացնում ենք , որ Կենտրոնական բանկը չի գրանցել Ընկերության կողմից նման առաջարկ ներկայացնելու հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ, և Ընկերությանը չի տրամադրվել ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա։
Հետևաբար, Ընկերությունը գործում է Կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս։
Հորդորում ենք քաղաքացիներին լինել զգոն և ներդրում կատարելուց առաջ համոզվել, որ համապատասխան ազդագիրը գրանցված և հրապարակված է Կենտրոնական բանկի կողմից։
Կենտրոնական բանկը շարունակելու է ոլորտի վերահսկողությունը և խախտումների հայտնաբերման դեպքում ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ։
Մանրամասները՝ այստեղ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: