3,8 տրիլիոն դրամանոց պետական բյուջեից՝ 0,2%-ը սահմանամերձ գյուղերին

Հայաստանի այս տարվա պետական բյուջեի 3,8 տրիլիոն դրամից 0,2 տոկոսը բաժին է հասել սահմանամերձ գյուղերին, որով այնտեղ ապրող ընտանիքներին հնարավորություն է տրվում տուն կառուցել:

Պետական բյուջեի այս ծախսի մասին տեսանյութը հրապարակվել է Axioma TV-ի YouTube-ի ալիքում:

 

2026թ. համար նախատեսված 7,8 միլիարդ դրամից հուլիսի 1-ի դրությամբ 3,2 մլրդ դրամն արդեն  հատկացվել է:

Ծրագրի մեկնարկից մինչև հիմա, 3-4 արվա ընթացքում, աշխատանքի և բարեկեցության նախարարության տվյալով, 369 ընտանիք արդեն կառուցել, ավարտել է տունը, 2943-ը տան շինարարության փուլում են, 349-ը շուտով կսկսեն կառուցել կամ վերակառուցել իրենց տունը:

«Առաջին հերթին, այնտեղ ապրող ամեն մի մարդ, ամեն մի ընտանիք ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Հայաստանի համաչափ զարգացումը ևս կարևոր է ամբողջ Հայաստանի համար: Մարդիկ կմնան և կապրեն իրենց բնակավայրում, Երևանում կենտրոնանալու փոխարեն»,– վերլուծելով սահմանամերձ և առանձին բնակավայրերում իրականացվող պետական ծրագիրը, նշում է ուսումնասիրության հեղինակը:

Միաժամանակ, սահմանամերձ գյուղերի համար պետական բյուջեի ծախսային այլ հոդվածներով այլ ծրագրեր են իրականացվում, իսկ սահմանամերձ և այլ բնակավայրերում տան շինարարության համար պետբյուջեից գումարների հատկացման պայմանների ու չափի մասին մանրամասները տեսանյութում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment