Ինչպես է Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղից ունեցել երեք մարդատար ավտոմեքենաների և երկու բեռնատարների մասնակցությամբ ավտովթարը (տեսանյութ)
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
SHAMSHYAN.com-ը երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին «Nissan Tiida», «Toyota Camry» և «Lada» մակնիշի ավտոմեքենաների և 2 «ԶԻԼ» մակնիշի բեռնատարների մասնակցությամբ խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով կային վիարվորներ, իսկ ճանապարհն ամբողջությամբ փակվել էր։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նշված ավտովթարը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 16-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել էին «Nissan Tiida» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Lada» մակնիշի ավտոմեքենաները և 2 «Զիլ» մակնիշի բեռնատարները։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատարի տեղակալ Քաջիկ Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արայիկ Հովհաննիսյանը և Արմեն Մինասյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել էր։