Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և բազմաթիվ բնակիչների կողմից բարձրացված խնդրին արձագանքելու նպատակով սեպտեմբերի 18-ից Մինսկի փողոցում կկատարվեն համապատասխան միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես՝ հ. 21-244 հասցեի հարակից ճանապարհահատվածում հետիոտների անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում՝ 1.14.1 գծանշմամբ։ Նույն հասցեի հարակից և հանդիպակաց ճանապարհահատվածներում կկազմակերպվեն հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումով: