https://arm.sputniknews.ru/20260917/amnn-patrast-e-hhi-het-pashtpanutjan-volvortum-gvortsakcutjan-nvor-ughghutjunner-qnnarkel-106972577.html
ԱՄՆ–ն պատրաստ է ՀՀ–ի հետ պաշտպանության ոլորտում գործակցության նոր ուղղություններ քննարկել
ԱՄՆ–ն պատրաստ է ՀՀ–ի հետ պաշտպանության ոլորտում գործակցության նոր ուղղություններ քննարկել
Sputnik Արմենիա
ՀՀ և ԱՄՆ ներկայացուցիչները կարևորել են գործակցության զարգացումը խաղաղապահության, արհեստավարժ սերժանտական կազմի, հրահանգիչների և կրտսեր հրամանատարների… 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T18:49+0400
2026-09-17T18:49+0400
2026-09-17T18:49+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106972239_0:67:1280:787_1920x0_80_0_0_29d5062c852d130dcf8ee5f449a9a623.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն կշարունակի Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընթացիկ ծրագրերի շրջանակում և պատրաստ է քննարկել նոր ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Այս մասին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը։Պաշտպանության նախարարությունից հայտնել են նաևՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր և բարձր գնահատել փոխգործակցության ներկայիս մակարդակը։Մասնավորապես, ըստ ՊՆ–ի, կարևորվել է գործակցության զարգացումը խաղաղապահության, արհեստավարժ սերժանտական կազմի, հրահանգիչների և կրտսեր հրամանատարների պատրաստության ու ռազմական կրթության ոլորտներում։Պաշտպանության նախարարությունից նաև նշել են, որ կողմերն անդրադարձել են նաև համատեղ զորավարժությունների և վարժանքների անցկացմանն ու պաշտպանության ոլորտում գործակցության այլ ուղղություններին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106972239_71:0:1210:854_1920x0_80_0_0_882b5bd80b9c99dba693173c7339285c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), ամն
հհ պաշտպանության նախարարություն (պն), ամն
Բաժանորդագրվել
ՀՀ և ԱՄՆ ներկայացուցիչները կարևորել են գործակցության զարգացումը խաղաղապահության, արհեստավարժ սերժանտական կազմի, հրահանգիչների և կրտսեր հրամանատարների պատրաստության ու ռազմական կրթության ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն կշարունակի Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընթացիկ ծրագրերի շրջանակում և պատրաստ է քննարկել նոր ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Այս մասին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են նաևՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր և բարձր գնահատել փոխգործակցության ներկայիս մակարդակը։
Մասնավորապես, ըստ ՊՆ–ի, կարևորվել է գործակցության զարգացումը խաղաղապահության, արհեստավարժ սերժանտական կազմի, հրահանգիչների և կրտսեր հրամանատարների պատրաստության ու ռազմական կրթության ոլորտներում։
Պաշտպանության նախարարությունից նաև նշել են, որ կողմերն անդրադարձել են նաև համատեղ զորավարժությունների և վարժանքների անցկացմանն ու պաշտպանության ոլորտում գործակցության այլ ուղղություններին։