Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ համաշխարհային քաղաքականության ներկայիս ուղին տանում է «ուղիղ դեպի դժոխքի դարպասներ» և կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։
«Ես չեմ վախենում բարձրաձայն ասել, որ այն ուղին, որով ներկայումս ընթանում է աշխարհը, չի տանում դեպի անվտանգություն։ Այն տանում է ուղիղ դեպի դժոխքի դարպասներ։ Այն մեզ տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ», – ասել է Բաբիշը։
Ըստ Չեխիայի վարչապետի՝ ինքը հազվադեպ է խաղաղության կոչեր լսում պաշտպանության հարցերին նվիրված միջազգային համաժողովներում, որտեղ մասնակիցները հիմնականում կենտրոնանում են ռազմական ուժի կիրառման վրա։
Բաբիշը նաև կոչ է արել Եվրոպային կենտրոնանալ խաղաղության նախաձեռնությունների վրա՝ էներգակիրների գների աճի, գնաճի և արդյունաբերական մրցունակության անկման պայմաններում։