Շոյգու․ Ռուսաստանը և Ադրբեջանը հաղթահարել են հարաբերություններում առկա ճգնաժամը

Ռուսաստանին և Ադրբեջանին հաջողվել է համատեղ ջանքերով հաղթահարել իրենց հարաբերություններում առկա ճգնաժամը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Խորհրդի գիտական ​​և փորձագիտական ​​խորհրդի նախագահության նիստի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը։

«Այժմ ընդհանուր նպատակն է ապահովել, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը կայուն զարգանա՝ առաջնորդների պայմանավորվածությունների համաձայն», – ասել է նա։

Շոյգուն նշել է, որ Մոսկվան կարծում է, որ Բաքվի հետ հարաբերությունները պետք է զարգանան երկկողմ իրավական շրջանակի, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով ստորագրված դաշնակիցների համագործակցության մասին հռչակագրի, ինչպես նաև բարիդրացիության և գործընկերության սկզբունքների հիման վրա։

«ՓաստԻնֆո»

Leave a comment