Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Al Arabiya»-ի հաղորդմամբ՝ թուրքական դիվանագիտական աղբյուրը AFP-ին հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ներկայացրել՝ կապված Սև ծովում նավերի վրա հարձակումների դադարեցման հետ։
«Մենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կիսվել ենք հուշագրի նախագծով՝ Սև ծովում տեղի ունեցող այդ հարձակումների խնդրի լուծումը գտնելու նպատակով»,- նշել է աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիան դիմում էր ներկայացրել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ կապված թուրքական «Reyhan Sarı» նավի վրա ուկրաինական հարձակման հետ, որի հետևանքով զոհվել էր անձնակազմի անդամներից մեկը։