https://arm.sputniknews.ru/20260917/irany-ev-omany-mvot-en-hvormuzum-navarkutjan-mijancq-steghtselu-masin-pajmanagrin-106968597.html
Իրանը և Օմանը մոտ են Հորմուզում նավարկության միջանցք ստեղծելու մասին պայմանագրին
Իրանը և Օմանը մոտ են Հորմուզում նավարկության միջանցք ստեղծելու մասին պայմանագրին
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու շուրջ աշխատանքի մասին: 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T17:33+0400
2026-09-17T17:33+0400
2026-09-17T17:36+0400
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_0:160:3072:1888_1920x0_80_0_0_02ca9e3a9262f7e23d0697daa9a5b642.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իրանն ու Օմանը գործնականում ավարտել են Հորմուզի նեղուցում նավարկության համար միջանցք ստեղծելու շուրջ պայմանավորվածությունները, սակայն դա չի նշանակում նեղուցի բացում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Հասան Հաշգավին։Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղու համատեղ ականազերծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:«Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի, այսինքն՝ նավերի երթևեկության համակարգի վերաբերյալ համաձայնության հարցը գրեթե վերջնական մշակված է։ Կրկին շեշտում ենք, որ Հորմուզի նեղուցի միջանցքի մասին համաձայնագիրը չի նշանակում դրա բացում։ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի ընդունել և չի կատարել Իրանի պայմանները»,–ասել է Հաշգավին։Նրա խոսքով` Իրանի զինված ուժերը կշարունակեն վերահսկել Հորմուզի նեղուցը այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել պայմանները, որոնք հաստատվել են Իսլամաբադի 14 կետից բաղկացած հուշագրով, որը ձեռք է բերվել Թեհրանի և Վաշինգտոնի միջև հունիսին։
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_171:0:2902:2048_1920x0_80_0_0_74582810d0ac804c61def79a00ed9e01.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու շուրջ աշխատանքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իրանն ու Օմանը գործնականում ավարտել են Հորմուզի նեղուցում նավարկության համար միջանցք ստեղծելու շուրջ պայմանավորվածությունները, սակայն դա չի նշանակում նեղուցի բացում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Հասան Հաշգավին։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավարկության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղու համատեղ ականազերծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
«Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի, այսինքն՝ նավերի երթևեկության համակարգի վերաբերյալ համաձայնության հարցը գրեթե վերջնական մշակված է։ Կրկին շեշտում ենք, որ Հորմուզի նեղուցի միջանցքի մասին համաձայնագիրը չի նշանակում դրա բացում։ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի ընդունել և չի կատարել Իրանի պայմանները»,–ասել է Հաշգավին։
Նրա խոսքով` Իրանի զինված ուժերը կշարունակեն վերահսկել Հորմուզի նեղուցը այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել պայմանները, որոնք հաստատվել են Իսլամաբադի 14 կետից բաղկացած հուշագրով, որը ձեռք է բերվել Թեհրանի և Վաշինգտոնի միջև հունիսին։