Աշխատանքային պայմանագրերի թվայնացում 2027թ.

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում ընդունել է որոշում, որի համաձայն՝ աշխատանքային պայմանագրերը բացառապես թվային եղանակով կնքելը, փոփոխելն ու լուծելը կդառնա պարտադիր 2027 թվականի հուլիսի 1-ից:

Առանցքային ժամկետները.

  • Կամավոր փուլ. Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը աշխատանքային պայմանագրերի թվային ձևաչափով կնքումը կրելու է կամավոր բնույթ:

  • Պարտադիր թվայնացում. 2027թ. հուլիսի 1-ից նոր պայմանագրերի կնքումը, փոփոխումն ու լուծումը կիրականացվեն բացառապես թվային եղանակով:

  • Գործող պայմանագրեր. Արդեն գործող աշխատանքային պայմանագրերը թվային տարբերակով վերակնքելու պարտադիր պահանջը հետաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Leave a comment