«Նրանք, ովքեր պետք է կալանավորվեն, կկալանավորվեն, ովքեր չպետք է կալանավորվեն, չեն կալանավորվի»․ Փաշինյան

«Նրանք, ովքեր պետք է կալանավորվեն, կկալանավորվեն, նրանք, ովքեր չպետք է կալանավորվեն, չեն կալանավորվի՝ կապված ամեն գործի փաստական հանգամանքներից, ապացույցներից, իրավախախտման գործնական հիմնավորումներից»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ եթե Հայաստանում համակարգային կոռուպցիա լիներ, այս բոլոր բացահայտումները, ձերբակալությունները եւ կալանավորումները չէին լինի պարզապես՝ անդրադառնալով բնապահպանության ոլորտում վերջին բացահայտումներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ մամուլի բոլոր հրապարակումները, որոնք կոռուպցիոն ահազանգեր են պարունակում, կապված հրապարակման փաստական նյութի ծավալից, կամ ուղարկվում են օպերատիվ մարմիններին, կամ իրավապահ մարմիններին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment