SpaceX-ն արձակել է «Falcon 9» հրթիռը (տեսանյութ)

Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունն արձակել է «Falcon 9» հրթիռը գաղտնի «USSF-259» առաքելության շրջանակում։

Արձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի «Վանդենբերգ» տիեզերական ուժերի բազայից։ Պատվիրատուն ԱՄՆ տիեզերական ուժերն են եղել։

Սա ընթացիկ տարում ԱՄՆ ազգային անվտանգության շահերից բխող SpaceX-ի թվով վեցերորդ արձակումն է։

 

Leave a comment