Արտաքին գործերի նախարարությունը մի բան է արել այս վերջին տարիների ընթացքում՝ առևտուր է արել միջազգային, բայց առևտրի ապրանքը հայկական հողերն են եղել. Նարեկ Կարապետյան

«Լսե՞լ եք՝ ոնց եք ներկայացնում Հայաստանի արտաքին գործերը։ Եկեք իրար հետ նայենք՝ ոնց է էլի արտաքին գործերը՝ ըստ Մաթեոսի, չէ, ՔՊ-ի։ Ուրեմն, Հայաստանը ուզում է Եվրոպային, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ է։ ԵԱՏՄ-ն խանդում է, ասում է․ «Ո՞ւր ես գնում»։ Մենք ասում ենք․ «Մի պռոստո դռուզիա» ԵԱՏՄ-ին, մեր մեջ խորքային դեռ չկա»։ Բայց ԵԱՏՄ-ն ասում է․ «Հիմա որոշի՛՝ իմ հե՞տ ես, թե՞ Եվրոպական միության»։ Այդ պահին մենք ստրատեգիական որոշում ենք անում․ գնանք Չինաստանի կողմից կազմակերպված ՇՕՍ, շոկոլադ և ծաղիկ ուղարկենք այնտեղ։ Ժողովո՛ւրդ, այս նախարարությունը ստեղծվել է արդեն ու այնպես խառն է․ չինացիք հլը մեզ չեն հասկացել, հլը չգիտեն, որ մենք այնպես բաներ ենք արել, հլը չեն ճանաչում, դրա համար էին հյուրընկալել։ Այնպես ենք գնում, որ երեքը միանան, վերջում բոլորը «չէ» ասեն, մնանք այն փոխնախագահի հույսին, ով որ դա առաջարկեց»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա համաձայն չէ իր գործընկերների հետ, ովքեր դեմ են ԱԳՆ-ի անվանափոխությանը․ «Իզուր չի․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ազնիվ է այս գումարման ժամանակ, իրապես ուղիղ ասում է՝ ամեն ինչ հանում է ազգային բառերը, բերում է, վարչականացնում է, գերատեսչականացնում է մեր երկրի հանդեպ ունեցած նախարարների վերաբերմունքը։ Շատ ազնիվ է, և նաև ազնիվ է, երբ որ Արտաքին գործերի նախարարությունը փոխեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության։ Գիտե՞ք ինչու, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը մի բան է արել այս վերջին տարիների ընթացքում՝ առևտուր է արել միջազգային, բայց առևտրի ապրանքը հայկական հողերն են եղել։ Միջազգային առևտրի նախարարության հաջողությունների մեջ մենք կարող ենք գրանցել Տավուշի հողերը, կարող ենք գրանցել Վարդենիսի, Տեղ գյուղի և այսօր արդեն Տիգրանաշենի հողերը։ Նախարարությունը ակտիվ առևտրի մեջ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նարեկ Կարապետյանն անդրադարձավ նաև Հայաստանում գյուղատնտեսության անկման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը․ «Մեր երկրում այս տարի գյուղատնտեսությունը շեշտակի անկում է ապրում, ցատկաձև անկում է ապրում և 11% անկում՝ վեց ամսվա ընթացքում։ Բայց երկրորդ եռամսյակում 15% է հասել։ Սա խայտառակ վիճակ է մեկ միլիոն մարդու համար։ Նաև երկրորդ լուրը, որ իմացանք՝ բանկերի տոկոսները բարձրանալու են․ ևս շատ վատ ազդեցություն մեր ժողովրդի վրա, որպեսզի կոնկրետ բաների վրա կենտրոնանանք, թե ինչ արդյունք ունեցանք տնտեսական։ Նաև մտահոգիչ էր, որ Կառավարության ղեկավարը, ոնց որ, շատ չէր խորացել, թե քանի տոկոս էր անկումը ու ինչ մեծ խնդիր ունենք մենք այսօր․ ու սա դեռ սահմանափակումները ուժի մեջ չմտած, այսինքն՝ առաջին վեց ամիսը»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment