Փաշինյանն առաջարկում է ամեն ինչում չառաջնորդվել «Կիկոսի մահ»-ով

Հասկանում եմ, որ Կիկոսի մահը մեր իրականության մեջ մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություն է, բայց ես առաջարկում եմ ամեն ինչում և ամեն տեղ չառաջնորդվել Կիկոսի մահով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Հիմա էլ՝ ապոկալիպսիսներ. գնացինք մարդի, ունեցանք որդի… վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ, բալա ջան։ ՀՀ-ն կայուն զարգանում է և շարունակելու է կայուն զարգանալ»,-ասաց Փաշինյանը։

 

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել էր, թե գազի թանկացումը «ապոկալիպտիկ բան է ենթադրում»։

Leave a comment