14.01.26 | 11:41
Սահմանդրական իրավունքի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանն արձագանքել է Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը հաջորդած հայտարարությանը։ Նա, մասնավորապես, գրել է.
«ԹՐԻՓՓ՝ ԹԻՖ ԱՄՆ 74% – ՀՀ 26 %
Հրապարակվել է TIF-ը (TRIPP Implementation Framework)՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախաձեռնության իրականացման շրջանակը։ Անգլերեն լեզվով կազմված այս 6 էջանոց փաստաթուղթը, որն իրավական առումով մտադրությունների մասին համաձայնագիր է, նախատեսում է հստակ կարգավորումներ երեք խումբ հարցերի վերաբերյալ․ Կարգավորում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքին վերաբերող որոշակի հարցեր, նախատեսում է Հայաստանի Հանրապետության կողմից ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությանը հաղորդակցությունների կառուցապատման իրավունքի տրամադրման հետ կապված որոշակի հարցեր։ Սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անցնող «Թրամփի ուղու» հետ կապված սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ոլորտներում իրավասությունների և լիազորությունների բաժանումը ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև՝ ներառյալ, օրինակ, front office–back office լիազորությունների տարանջատումը։ Առաջիկա օրերին մանրամասն կանդրադառնամ նշված հարցերին»։