Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ՖԲ էջից տեղեկանում ենք.
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկել է ԵՄ 27 երկրներում
🟢 13 տարեկանից փոքր երեխաների համար արգելել սոցցանցերի օգտագործումը,
🟢 13-15 տարեկանների համար նախատեսել ծնողական վերահսկողության ներքո «փոքր օգտահաշիվներ»,
🟢 իսկ 15-18 տարեկանների համար հարթակները պետք է ապահովեն «անվտանգ դիզայն»։
✔️ Առաջարկը ներառում է նաև սոցցանցերի ալգորիթմների և կախվածություն առաջացնող գործառույթների նկատմամբ վերահսկողության ուժեղացում և ներկայացվում է որպես երեխաների առցանց անվտանգության ապահովման ԵՄ համընդհանուր մոտեցման մաս։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)